
Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել է վարչապետի, իսկ Կլիչկոյին` փոխվարչապետի պաշտոնը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է УНИАН գործակալությունը: Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը գործակալությանը հայտնել է, որ Յանուկովիչը «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկել է վարչապետի, իսկ Վիտալի Կլիչկոյին` փոխվարչապետի պաշտոնը:
«Նախագահը համոզված է, որ ընդդիմության հետ համատեղ աշխատանքը կօգնի պետությանը միավորվել եւ պետության ու հասարակության համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել»,-ասել է Լուկաշը: