
Երջանիկ Աբգարյան. Այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10.000 մարդով

ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀԿ-ական Հայաստանի իշխանությունը Ս.Ս.-ի գլխավորությամբ երկիրը պատրաստում է պարտության: Ամեն ինչով: Իսկ դրանից հետո «կարդարացնի» այդ պարտությունը «շատ հիմնավոր» եւ հազար անգամ արդեն լսված, թե` «փոքր երկիր ենք», «փոքրաթիվ ժողովուրդ ենք», «աշխարհագրական վատ դիրքում ենք», «թշնամի հարեւաններ ունենք», «նավթ ու գազ չունենք», «ռուսները դավադրաբար մեզ չօգնեցին» եւ այլն: Այսինքն համարյա այն` ինչ բլբլում էին այսօր «հերոսական» կերպարի մեջ փքվող ու պոռոտախոս ՀՅԴ-ականների նախնիները (Վրացյանը, Դրոն, Խատիսյանը եւ այլոք)` 1920թ. դեկտեմբերի 2-ին երկիրը ռուսին ու թուրքին միջպետական համաձայագրերով դավաճանաբար հանձնելուց հետո, որոնցում «ամրագրվում» էր, որ երկիրը ո’չ թե զավթվել, այլ «կամավոր-օրինական» է բաժանվել բարեկամի եւ թշնամու միջեւ: Հայեր, մտածելու եւ վիճելու ժամանակն օրեցօր սպառվում է, այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10 հազար մարդով, ոտքի ելնենք եւ տապալենք դավաճան-թալանչիների անարգ լուծը, դրանով իսկ մերժելով մեր դռնից արդեն ներս խցկվող օտարի լուծը»: