
Ուկրաինայում զոհվել է երրորդ ցուցարարը

Ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Լվովի մարզի բնակիչ, 45-ամյա Ռոման Սենիկը: Նա վիրավորվել էր հունվարի 22 –ին, Գրուշեւսկու փողոցում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Սենիկը մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Կիեւի առողջապահության քաղաքային դեպարտամենտը հաստատել է զանգվածային ակցիայի մասնակցի մահվան փաստը:
Այսպիսով, իշխանությունները հաստատել են ադեն երեք ցուցարարի մահվան փաստը: Նրանցից մեկը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր: