
Իսրայելում հայտնաբերվել են Հենրիխ Հիմլերի անձնական նամակները

Իսրայելի մասնավոր արխիվներից մեկում հայտնաբերվել են նացիստական Գերմանիայի ղեկավարներից մեկի` ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի փաստաթղթերը:
Die Welt պարբերականի փոխանցմամբ, դրանց թվում հարյուրավոր նամակներ կան ուղղված կնոջը` Մարգարետին, ինչպես նաեւ գրառումներ եւ նախկինում չհրապարակված լուսանկարներ:
Հայտնի չէ, ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել Իսրայելի քաղաքացու մոտ, ներկայումս դրանք գտնվում են Թել Ավիվի բանկերից մեկում:
Փորձաքննությունը հաստատել է, որ դրանք իսկապես պատկանում են Հիմլերին: Պատմաբանները կարծում են, որ նամակագրությունը կարող է լույս սփռել Երկրորդ համաշխարհայինի որոշ իրադարձությունների եւ նացիստական ղեկավարների ներսում փոխհարաբերությունների վրա:
Հիմլերը ինքնասպանություն էր գործել 1945թ. մայիսի 23 -ին: