
Շուտով Հայաստանում քաղաքական երկրաշարժ է լինելու. Հմայակ Հովհաննիսյան

Շուտով Հայաստանում քաղաքական երկրաշարժ է լինելու: Այս մասին հունվարի 24-ին ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: «Հունվարի 18-ի ակցիան ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Իշխանությունը չի կարող չհասկանալ, որ աճող բողոքը կուտակում է երկրաշարժի էներգիան, եւ շատ շուտով երկրաշարժ է լինելու»:
Ըստ News.am-ի` քաղաքագետը Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունները համեմատում է Ուկրաինայում բողոքի ալիքի հետ: Երկու ժողովուրդներն էլ դժգոհ են նախագահների որոշումից` միանալու Մաքսային միությանը. «Յանուկովիչն ու Սարգսյանը շատ լավ հասկանում էին, որ նման անակնկալ որոշումն ալեկոծություն կառաջացնի: Հետխորհրդային բոլոր երկրներում է այժմ լարված»:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` Ուկրաինայում կատարվող իրադարձություններն ու հայկական սահմաններին` ադրբեջանական կողմի կրակոցներն ապացույցն են այն բանի, որ տարածաշրջանում իրավիճակն իսկապես լարված է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: