Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մեկնելու է Թեհրան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մեկնելու է Թեհրան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նա ընդգծել է, որ շաբաթվա վերջին մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու համար Մյունխենի անվտանգության կոնֆերանսին:

Զարիֆը հավելել է, որ Մյունխենից վերադառնալիս իր հետ Թեհրան են ժամանելու Շվեդիայի ու Մեքսիկայի արտգործնախարարները: Զարիֆի խոսքերով՝ Իրան է այցելելու նաև ՄԱԿ-ի գլխավոր նախկին քարտուղար Քոֆի Անանի գլխավորած պատվիրակությունը:

Ակնկալվում է, որ այս շաբաթ Թեհրան է այցելելու նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031