
Ուկրաինայի ընդդիմությունը հրաժարվել է Յանուկովիչի առաջարկից. Կլիչկո

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվել է Յանուկովիչի առաջարկից` ընդգրկվել կառավարության կազմում` բողոքի ակցիաների դադարեցման դիմաց, հաղորդում է liga.net-ը:
«Մեր հստակ դիրքորոշումն է` չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները եւ վերջ: Մենք պահանջում ենք նախագահական ընտրությունների անցկացում այս տարի: Եւ մենք չենք նահանջելու: Մենք մեր դիրքերը պահպանում ենք Մայդանում եւ ռեգիոններում: Ծայրահեղականներ այստեղ չկան: Մենք խաղաղ մարդիկ ենք, ովքեր պաշտպանում են իրենց իրավունքները: Բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է Կլիչկոն: