
Վերակազմյալ ՍԴՀԿ-ն կողմ է Մաքսային միությանն անդամակցությանը

Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցությանը: Այս մասին ՎՍԴՀԿ հիմնադիր համագումարում հայտարարեց կուսակցության անդամ Համբարձում Եղիազարյանը: Նա նաև հայտարարեց, թե ՎՍԴՀԿ-ն կողմ է յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացների, որոնք կարվեն արժանապատվորեն, չեն վտանգի անկախությունն ու ինքնիշխանությունը, կլինեն տնտեսապես փախշահավետ և գործընկերային փոխհարաբերությունների հիման վրա:
Ինչ վերաբերում է ՎՍԴՀԿ-ի դիրքորոշմանը ԼՂՀ հարցի կարգավորման մասին, ապա Հ. Եղիազարյանի խոսքով, իրենք հարցը դիտարկում են որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, որը ձեռք է բերվել ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:
ՎՍԴՀԿ-ն նաև բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և անընդունելի է համարում առայժմ քննարկման փուլում գտնվող և Հայաստանին առաջարկվող Մադրիդյան սկզբունքները, որը, ըստ կուսակցության, հարցի կարգավորման միակողմանի զիջումների առաջարկ է հայկական կողմին:
Եղիազրայանը շեշտեց, որ իրենց կարծիքով՝ ԼՂՀ խնդրի կարգավորման առաջնային և անհրաժեշտ քայլ է Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացներում, որպես լիիրավ անդամ: