
ԱՄՆ-ը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին. Պետդեպարտամենտ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի միջամտում Թուրքիայի ներքին գործերին: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում: Դրանում նշված է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալին և հետաքննության անցկացմանը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում ու Անկարայում իրականացված հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում նաև գործարարներ ու մի շարք նախարարների որդիներ: Նրանց ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ակնարկել էր Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեին երկրից վտարելու հնարավորության մասին՝ կապված Թուրքիայի կոռուպցիոն սկանդալի շուրջ նրա արած հայտարարությունների հետ: