Վերացական դրույթի կոնկրետացումը թողնվել է ապագային

Աշխարհում կուտակային ֆոնդերի հետ կապված ցանկացած իրավախախտում դիտվում է որպես ծանր հանցագործություն և լուրջ պատասխանատվություն է սահմանվում:

Ինչպես այսօր Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի սահմանադրականության հարցի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ օրենքներում միայն դեկլարատիվ վերացական նախադասություն կա` «իրավախախտման դեպքում պատժվում են»:

Գ.Հարությունյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` հետագայում լրացում նախատեսվո՞ւմ է, թեմային անդրադարձ եղե՞լ է, թե՞ թողնվել է հետագայում կարգավորման համար:

Ա.Ասատրյանը նշեց, որ ռեեստր վարողի, ղեկավարների պատասխանատվություն սահմանված է օրենքի 79-րդ հոդվածում` թե՛ նախազգուշացումների, թե՛ տուգանքների ձևով: Նախարարը համաձայնեց, որ առաջին փուլում ամբողջական ուշադրություն չի դարձվել, որովհետև համակարգը ներդնելիս որոշ խնդիրների անդրադառնում են ներդրումից հետո, և պետք է վերանայել, լիարժեք դարձնել այն:

Տեսանյութեր

Լրահոս