
Ուկրաինայում թողարկել են «Պահապան երկնային հարյուրյակ» հիշատակի մեդալը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Ազգային բանկն աջակցել է հասարակական նաաձեռնությանը և թողարկել է «Պահապան երկնային հարյուրյակ» հիշատակի մեդալը` դրանով իսկ հարգելով այն ակտիվիստների հիշատակը, որոնք զոհվել են Կիևում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ:
Այս մասին հայտնել է Ազգային բանկի մամուլի ծառայությունը: Մեդալը պատրաստվել է արծաթից ու նիկելից, այն կշռում է 16.54 գրամ, իսկ տրամագիծը կազմում է 35 միլիմետր: Թողարկվել է մինչև 100.000 այդպիսի մեդալ:
Մեդալի պատրաստման վրա աշխատել են նկարիչ-քանդակագործ Անատոլի Դեմյանենկոն և քանդակագործ Վլադիմիր Ատամանչուկը: Կիրակի Կիևի Անկախության մայդանում անցկացվել է սգո արարողություն` կապված Երկրային հարյուրյակի քառասունքի հետ: