Շանթ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն այսօր փոխվել է: Ինչպես 168.am-ի հետ զրուցում Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքից հանվել է իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):

Շ. Հարությունյանին նոր մեղադարանք է առաջադրվել զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Փաստաբանի խոսքով՝ Քրեական օրենսգրքով նախատեսված այդ արարքը համարվում է ծանր հանցագործություն: Նշենք, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածով նախատեսվում է 4-7 տարվա ազատազրկում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31