Բաժիններ՝

Ջոն Քերին նախապես չհայտարարված այցով մեկնել է Երուսաղեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր նախապես չհայտարարված այցով մեկնել է Երուսաղեմ և Ռամալլահ, որպեսզի մերձավորարևելյան կարգավորման կողմերին օգնի շփման եզրեր գտնել խաղաղության բանակցություններում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Վերջինիս խոսքերով` չնայած Քերին սերտ շփման մեջ է եղել երկու կողմի հետ էլ` այնուամենայնիվ նա որոշել է, որ ավելի արդյունավետ կլինի իր տարածաշրջան այցելելը:

ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցությունները մեկնարկել են նախորդ տարվա ամռանը: Ի սկզբանե դրանց նպատակը եղել է մինչև ընթացիկ տարվա ապրիլի 19-ը համապարփակ պայմանավորվածության հասնելը: Սակայն կողմերին դեռ չի հաջողվել հարթել իրենց տարաձայնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս