
Այսօր Ուկրաինայում որևէ նախադրյալ չկա ֆեդերալացման համար. Տուրչինով

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրում որևէ հիմք չկա ֆեդերալացման համար.
Մեկնաբանելով Ուկրաինան ֆեդերալացնելու մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը` Տուրչինովը հայտարարել է. «Այսօր Ուկրաինայում որևէ նախադրյալ չկա ֆեդերալացման համար: Ուկրաինան միատարր պետություն է:
Ռուսաստանի ղեկավարությունը պետք է զբաղվի Ռուսաստանի և ոչ թե Ուկրաինայի խնդիրներով: Ուկրաինան ունի կառավարություն, խորհրդարան ու քաղաքացիներ, որոնք իրենք են վճռում իրենց ապագան: Հենց ուկրաինացիներն են հստակեցնելու նոր Սահմանադրության ձևաչափն ու երկրի կառուցվածքի ձևաչափը»: