Բաժիններ՝

Ղրիմցիներին թույլատրվել է ունենալ երկքաղաքացիություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական անձնագիր ստացող Ղրիմի քաղաքացիներից չի պահանջվում հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիությունից:

Այս մասին Սիմֆերոպոլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության` անձնագրային հարցերով վարչության պետ Ֆյոդր Կարպովեցը.

«Քաղաքացիությունից հրաժարվելու կարիք չկա: Եթե մարդը ճանաչել և ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը, ապա նա հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի` փաստով: Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը կմնա ուժի մեջ նաև ռուսական քաղաքացիություն ստանալուց հետո»:

Սրանից առաջ Ուկրաինայի կառավարությունում հայտարարել էին, որ Ուկրաինան շարունակելու է որպես իր քաղաքացիներ ճանաչել Ղրիմի բնակիչներին, որոնք կստանան ռուսական անձնագրեր` չնայած նրան, որ դա հակասում է ներքին օրենսդրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31