
«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, թույլ մի տվեք պատմությունը կրկնվի». Քիմ Քարդաշյան

Ինչպես հայտնի է, մարտի 21-ի առավոտյան սիրիական ընդդիմադիր «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները չորս կողմից գրոհել են հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Նրանք Լաթաքիա մուտք են գործել Թուրքիայի տարածքից: Սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերը համայն աշխարհի հայությանը դիմել են կոչով՝ խնդրելով նրանց դիմել իրենց երկրի իշխանություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների՝ տվյալ խնդրին միջամտելու համար: Այս մասին գրում է style.news.am-ը:
«Փրկենք Քեսաբը» կոչը լայն թափ է հավաքում համացանցում, մասնավորապես՝ Twitter-ում եւ Instagram-ում: Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:
«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ նայեք Google-ում: Սա ողբերգություն է: Ես հայուհի եմ, մանուկ տարիքում ինձ շատ են պատմել նման ողբերգական դրվագներ հայերի պատմությունից, թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի: Ես աղոթում եմ բոլորի համար»,- գրել է Քարդաշյանը՝ օգտագործելով SaveKessab եւ ArmenianGenocide հեշթեգերը: