Որքան էլ տարօրինակ է, Աժ ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանը» երեկ քննադատեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով բանաձևին՝ Հայաստանի դեմ քվեարկելու որոշումը։ «Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախկինում, բայց «եղավ այն, ինչ լինում է վերջին շրջանում մշտապես… հայտարարվում է մի բան, հետո փոխվում է ճիշտ «հակառակով»,– ասել Է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը։
Ծիծաղելի է: 10 տարի սովետական ռեժիմի օրոք նստած եմ եղել եւ միշտ խույս եմ տվել նեղացածներից՝ «աբիժնիկներից», ո՞ւր մնաց նրանցով համալրված մի միավորում ստեղծեմ: ԱՆՄ-ի մեջ համալրվում են պատերազմում կռված տղերք, որոնք անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ ԵԿՄ-ի անդամ չեն դարձել կամ սպարապետի մահից հետո հեռացել են ԵԿՄ-ից:
Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլևս չի կրկնվելու: Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաև «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն:
«Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդը» բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ:
Ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը ԳՄ նիստն այս անգամ էլ սկսել է հարցով՝ հը, Էդիկ, ասա՝ ի՞նչ կա։ էդուարդ Շարմազանովը երիտՀՀԿ-ականի խոր էնտուզիազմով, կտրելով քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Արգամիչի հարցը, արագ-արագ ներկայացրել է, թե ինչ կա
Հայաստանցի մարմնամարզիկները աննախադեպ հաջողության են հասել Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում. 3 ոսկե ու մեկ արծաթե մեդալներ՝ այսպիսին է մեր մարզիկների «ավարը» մրցաշարից։
«Ի պատասխան նախագահ Օբաման առաջարկել է, որպեսզի Ռուսաստանը գրավոր հստակ պատասխան ներկայացնի, նախագահները պայմանավորվել են, որ Քերին ու Լավրովը հետագա քննարկումների համար կհանդիպեն»:
Ավելին, լուրի «փոխանցումից» հետո` քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»:
Նախորդ օրը մեկօրյա այցով Հայաստան է ժամանել ալամ աշխարհի հայերի միության նախագահ, Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։Հանդիպումը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հիշարժան օրը։
Երեկ առավոտյան, ԱԺ բրիֆինգի ժամանակ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը սպառնացել էր՝ եթե չընդունեն կառավարության հրաժարականը, իրենք «բարիկադներ ու ցնցումներ» են խոստանում:
Անդրեյ Մակարեւիչի շուրջ ստեղծված իրավիճակը նրանք համեմատել են անվանի գրող Բորիս Պաստեռնակի հետապնդումների հետ, որին նա ենթարկվել էր Նոբելյան մրցանակ ստանալուց հետո:
«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ազգային վճարային համակարգի ստեղծմանը «Ռոսիա» բանկի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումն ու միայն ռուբլով վճարահաշավարկային գործարքների իրականցումը բանկն արտաքին ռիսկերից պաշտպանված է դարձնում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից:
Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ:
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ առավել ընդգծվեցին «Ժառանգության» և եռյակի տարբերությունները:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Հաղորդվում է, որ հիմնական թեկնածուներն առաժմ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:
Ես ցավով եմ ընդունում Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի վերաբերմունքը, Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ ես լավ գիտակցում եմ, որ Հայաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում են Ուկրաինայի պետական շահերի հետ, եւ որպես դիվանագետ շատ լավ հասկանում եմ… բայց տվյալ դեպքում սա այն դեպքը չէ
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում
Շատ տարօրինակ, մեզ համար անպատվաբեր խմբակ է` «իզգոյ» պետությունների, գումարած Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն այժմ «իզգոյ» պետություն անվանել ամեն դեպքում հնարավոր չէ: Բայց գնալ Հյուսային Կորեայի կամ Վենեսուելայի խմբակ, նշանակում է, որ մենք առնվազն պետք է ունենայինք Կորեայի կամ Վենեսուելայի ռեսուրսները:
«Նրանք հիվանդներն ու ծերերն են, որոնք մնացել են Քեսապում, այս օրերին չկարեցան եւ հրաժարվեցին, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա, շուրջ 35 հոգի Քեսապում են մնացել: Այսօր արդեն տեղեկացանք, որ նրանցից չորսին գրոհայինները տարել են իրենց հետ»:
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» է անվանել:
Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը:
Անվտանգության ապահովման պատրվակի տակ ռուսական նորկայսերապաշտական շահերի կամակատարի նվաստացուցիչ դեր ստանձնած հայաստանյան վարչախումբը չունի հայկական շահերի պաշտպանության խնդիր և որդեգրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվերապահ զոհաբերումը ռուսական գաղութատիրական նկրտումներին՝ ի շահ սեփական կլանային իշխանության պահպանման:
Լաթաքիայի հայկական եկեղեցուց սիրիական պետական հեռուստատեսությանը մեր պատվիրակության տված հարցազրույցը ոչ հավասարակշռված դիտարկումներ էր պարունակում: Այնպիսի տպավորություն էր, որ մեր պատվիրակությունն այնտեղ էր գնացել՝ խոսելու միայն Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու հայ համայնքի մասին:
Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը: