Բաժիններ՝

Ռուսաստանում ստեղծվում է Ղրիմի հարցերով նախարարություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում ստեղծվում է Ղրիմի հարցերով նախարարություն: Այս մասին այսօր Սիմֆերոպոլում Ռուսաստանի կառավարության արտագնա նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տվյալ հարցով աջակցություն է հայտնել կառավարությանը:

Մեդվեդևի խոսքերով` Ղրիմի զարգացման հարցը պահանջում է տարբեր գերատեսչությունների ջանքերի շատ մեծ կոնցենտրացում և տարբեր ոլորտներում առաջադրանքների լուծում: Ելնելով դրանից` Մեդվեդևը հայտարարել է, որ ճիշտ է համարում Ղրիմի ու Սևաստոպոլի հարցերով նախարարության ստեղծումը:

Մեդվեդևը հիշեցրել է, որ Ռուսաստանում արդեն իսկ կա նման նախադեպ, երբ ստեղծվել է Հեռավոր Արևելքի գործերով նախարարությունը: Մեդվեդևի խոսքերով` Ղրիմի հարցերով նախարարությունը գլխավորելու է Օլեգ Սավելևը, ով 2008 թվականից զբաղեցնում է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս