Բաժիններ՝

Ադրբեջանցի օլիգարխն իրեն ծափահարություններով դիմավորելու համար վճարել է 60.000 եվրո (տեսանյութ)

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ֆրանսիական մամուլը շարունակում է հարձակում գործել Baghlan Group հոլդինգի ղեկավար, ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովի վրա, ով նախորդ շաբաթ ժամանել էր Ֆրանսիա` ներկա գտնվելու համար «Լանս» և «Մոնակո» ֆուտբոլային ակումբների հանդիպմանը:

Ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին պատկանող «Մոնակոն» այդ խաղում «Լանսին» ջախջախել է 6:0 հաշվով: «Լանս» ֆուտբոլային ակումբի կայքում տեղադրվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հաֆիզ Մամեդովը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ ժամանում մարզադաշտ, ուր նրան կանգնած վիճակում դիմավորում են հազարավոր երկրպագուներ:

Սակայն ֆրանսիական ԶԼՄ-ները պարզել են, որ այդ ծափահարությունները կապված չեն եղել Մամեդովի հանդեպ երկրպագուների տածած սիրո հետ: Պարզապես երկրպագուներին բերել են տվել մարզադաշտ` խոստանալով Մամեդովին նման կերպ դիմավորելու համար յուրաքանչյուրին 100-ական եվրո: Խաղին ներկա է գտնվել 1500 մարդ, որոնցից 596-ը կազմել են Մամեդովի բերած մարդիկ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս