Սիրիական բանակը զենիթա-հրթիռային համալիրներ է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ

Քուվեյթյան Al-Rai-Alaam թերթի փոխանցմամբ` սիրիական բանակը զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) է տեղակայել թուրք-սիրիական սահմանի մոտ: Դա արվել է այն նպատակով, որպեսզի սիրիական հրթիռները կարողանան որսալ Սիրիայի օդային տիրույթը խախտած թուրքական ինքնաթիռները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները հարձակում են ձեռնարկել թուրք-սիրիական սահմանին ընկած Քեսաբ քաղաքի վրա, ինչից հետո ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ալ-Ջաֆարին միանման ուղերձներ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ ԱԽ-ի նախագահին` հայտարարելով, որ թուրքական բանակը նպաստել է թուրք-սիրիական սահմանին ահաբեկիչների իրականացրված այդ հարձակմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31