Տուվալուն Աբխազիան ու Ցխինվալի շրջանը ճանաչել է Վրաստանի տարածքներ
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ: Համապատասխան արձանագրությունը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Այդ արարողակարգը տեղի է ունեցել Տուվալուի կառավարական պատվիրակության վրացական այցի շրջանակներում:
Նշվում է, որ Տուվալուն ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններումն` ներառյալ Աբխազիան ու Ցխինվալի շրջանը: Դրանով իսկ Տուվալուն հետ է վերցրել 2011 թվականին ընդունած իր որոշումը և հաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: