
Ռումինիայի նախագահը մանդատի ավարտից հետո կանգնելու է դատարանի առջև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն կանգնելու է դատարանի առջև, ինչը տեղի է ունենալու այն բանից հետո, ինչ այս տարեվերջին նա հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին և կզրկվի անձեռնմխելիությունից:
Այս մասին ռումինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Նրա խոսքերով` կան բազմաթիվ գործեր, որոնք սպասում են Բեսեսկուի անձեռնմխելիության սպառվելուն: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում արդեն իսկ գրանցվել են այդպիսի դեպքեր, երբ նախկին նախագահները մանդատի ավարտից հետո կանգնել են դատարանի առջև, և ոչ ոք դա չի որակել որպես քաղաքական հետապնդում: