Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Ղրիմ` քննարկելու համար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի զարգացման հարցը: Խորհրդաժողովից առաջ Մեդվեդևը մտադիր է այցելել Սիմֆերոպոլի սոցիալական օբյեկտներ:

Մեդվեդևի ղրիմյան այս այցը տեղի է ունենում Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում ներառելուց 10 օր անց: Մեդվեդևը խորհրդաժողով է գումարելու, որին մասնակցելու են փոխվարչապետներ, նախարարներ և այլ, խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու է Ղրիմի ու Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցը: Բացի այդ, Մեդվեդևն այցելելու է Սևաստոպոլ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31