
Գերմանիայում առաջարկում են G8-ում Ռուսաստանը փոխարինել Չինաստանով

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Չինաստանը կարող է աշխարհի առաջատար ինդուստրիալ պետությունների ակումբում` G8-ում, զբաղեցնել առաջացած թափուր տեղը` փոխարինելով Ռուսաստանին: Նման առաջարկ է հնչել Բեռլինում:
Այնտեղ ընդգծել են, որ ներկայումս լավ հնարավորություններ կան` Չինաստանին «Մեծ ութնյակում» ներառելու և դրա շնորհիվ միջազգային արենայում նրա հետ ավելի ակտիվ ու փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:
Բեռլինում այդպիսի առաջարկով հանդես է եկել չինական հետազոտություններով զբաղվող Mercator-ի ինստիտուտի տնօրեն Սեբաստիան Գայլմանը, որի խոսքերով` Ղրիմի ճգնաժամի հարցում Չինաստանի դիրքորոշումն ակնհայտորեն վկայեց, որ Պեկինը հեռու է մնում Ռուսաստանի տվյալ գործողություններն աջակցելուց: