Կլիչկոյի խոսքերով՝ ակնհայտ է, որ արևելքի դեպքերը նախաձեռնել է Ռուսաստանը:
Ակտիվիստները տեղաբնակներին կոչ են արել միանալ Ուկրաինայի հարավի ազատագրման համար պայքարին և վաղն արգելափակել տրանսպորտի տեղաշարժը քաղաքում:
Այսօր տեղի է ունեցել Մերձդնեստրի Գերագույն խորհրդի հերթական նիստը:
Նա կարծում է, որ եթե անհրաժեշտ է սահմանել պատժամիջոցներ, ապա ԵՄ-ի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի արժե՞ անել դա, թե՞ ոչ:
Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը:
Այսօր Պրահայում տեղի է ունենալու Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ժամանակ դիտարկվելու են բազմաթիվ հարցեր:
Նախախորհրդարանն իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի` օրերս արտահայտած այն մտքի վերաբերյալ, թե ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն:
Մենք ցանկանում ենք վերջապես հասնել լուրջ հաջողությունների, քանի որ Ուկրաինայի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները:
168.am-ի տեղեկություններով՝ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունելու է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային:
Վերջին անգամ նման լուրջ միջադեպ գրանցվել է 2012 թվականի հունվարին:
Մենք ԵՄ-ի մեր արևելյան հարևանների մոտ տեսնում ենք Եվրոպայի երկու հայեցակարգ, որոնք հակասում են միմյանց:
Ըստ Ռուստամյանի՝ իրենք չեն թաքցնում, որ բանակցում են իշխանությունների հետ, և այդ բանակցությունների ընթացքում իշխանությանն են ներկայացրել իրենց 7 կետից բաղկացած ծրագիրը։
Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Կասպիցի անվտանգության ապահովումն իրականացվում է հարևան երկրների հետ համագործակցությամբ:
Այս մասին խորհրդարանի դռփնակ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստն այսօր կայանալու է երեկոյան ժամը 18:00-ին: Օրակարգի ինտրիգային հարցը կոալիցիա մտնել-չմտնելն է:
Այսօրվա հանդիպումը սկսվելու է ձերբակալված վրացի լրագրողների հարցի քննարկմամբ:
Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին:
Ֆյուլեի խոսքերով՝ մոտակա օրերին Ուկրաինայի իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե ինչ ընտրություն է կատարել Ռուսաստանը:
Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:
Անտոնովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է միջազգային բոլոր պայմանավորվածությունները:
Անդրադառնալով ստեղծված նոր իրավիճակին` Մանուչարյանը զուգահեռ անցկացրեց 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետ, երբ երկրում, իր մեկնաբանությամբ, ծանր իրավիճակ էր, իսկ Մոսկվայի կենտրոնական իշխանությունը հայ ժողովրդին և շարժման գործիչներին մեղադրում էր ծայրահեղականության և անջատողականության մեջ` դիմելով տարբեր ուժային գործողությունների:
Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Պուտինը, հազիվ թե, որոշի ձեռնարկել ներխուժում, քանի որ նա նախընտրում է լեգիտիմության տեսանելիություն ստեղծելը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ-ի օրակարգում քաղաքական կոալիցիա մտենլու հարց դրված չէ. չկա նման ցանկություն։ Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին և սպասումներին համահունչ ծրագրերի մշակում և իրակնացում»,- ասել է Իվետա Տոնոյանը։
«Պետք է նշեմ, որ Թուրքիան իր սովորության համաձայն միշտ հարմար պահը գտնում է իր քաղաքականությունը իրականացնելու համար: Իսկ հարմար պահը միջազգային ասպարեզում հանդիսացավ Ղրիմի հարցը: Տեսնելով, որ տերությունները շեղվել են այս հարցի ուղղությամբ` Թուրքիան ձեռնարկեց իր արշավանքը դեպի Սիրիա, որն անթաքույց կերպով նպատակ է հետապնդում, ընդհանրապես, Սիրիան եթարկելու Թուրքիային»:
«Չեմ կարծում, որ քաոյակը ճաք է տվել»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք վտանգված ոշ իշխանական «հրաշա/ի» բաոյակի հեաագա ճակատագիրը, քանի որ քննարկվամ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը, ինչը նշանակում է, որ քառյակը «ճաք» է տալիս, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը
Այս մասին նշված է Մոսկվայում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:
Արդեն 13 օր է, ինչ ավարտվել է անցյալ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի գործով նախաքննությանը։ 12 հատորից բաղկացած նյութերից կողմերը այժմ ծանոթանում են 6– ին։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Սիկորսկու խոսքերով՝ Ուկրաինան կստանա 15-18 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն: