
ՆԱՏՕ-ն զրահատեխնիկայի քանակական ցուցանիշով Եվրոպայում եռակի գերազանցում է Ռուսաստանին. ՌԴ ՊՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերը տանկերի ու զրահամեքենաների քանակի հարցում եռակի առավելություն ունեն Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխանարար Անատոլի Անտոնովը.
«ՆԱՏՕ-ն Եվրոպայի տարածքում ունի 10.000 տանկ, իսկ մենք՝ 3500 տանկ: ՆԱՏՕ-ն ունի 22.000 զրահամեքենա, իսկ մենք՝ մոտ 7500: Դա ակնառու օրինակ է»: Ավելի վաղ Անտոնովը «հիմարություն» էր որակել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ռազմական ներխուժում է պատրաստում Ուկրաինա ու Եվրոպա:
Անտոնովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է միջազգային բոլոր պայմանավորվածությունները: