Դեսպան Քոչարյանը փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ

Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին: Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930