Բաժիններ՝

Մոլդովան ոչ վիզային կարգավիճակ է ստացել ԵՄ-ի հետ հարաբերություններում

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան ոչ վիզային կարգավիճակ է ստացել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այս մասին նշված է Մոսկվայում ԵՄ-ի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

ԵՄ-ի Խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է Մոլդովային հատկացնել ոչ վիզային ռեժիմ ԵՄ-ի երկրների հետ նրա հարաբերություններում: ԵՄ-ի Խորհուրդն այդ որոշումն ընդունելիս հաշվի է առել Մոլդովայի համապատասխան ջանքերն ու ձեռքբերումները:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կենսաչափական անձնագրեր ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար այս տարվա ապրիլի 28-ից ներդրվում է ոչ վիզային ռեժիմ՝ Շենգենյան գոտու երկրներ այցելելու համար: Բացի այդ, ԵՄ-ը հաստատում է իր աջակցությունը Մոլդովայի ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930