
Պրահայում այսօր տեղի կունենա Կարասինի ու Աբաշիձեի հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Պրահայում կանցկացվի Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական (6-րդ) հանդիպումը:
Այսօրվա հանդիպումը սկսվելու է ձերբակալված վրացի լրագրողների հարցի քննարկմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով ռուսների կողմից ТВ3-ի նկարահանող խմբին ձերբակալելու հարցը:
Փանջիկիձեն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հույս է հայտնել, որ հարցը կլուծվի խաղաղ և իրենք շուտով կվերադարձնեն լրագրողներին: Նա Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել ԱԳՆ-ին կամ ՆԳՆ-ին իրազեկել օկուպացիոն գծին հարակից գյուղեր այցելելու իրենց պլանների մասին: