Բաժիններ՝

Ուկրաինան իր տարածքում ուժ կիրառելու իրավունք ունի. Սիկորսկի

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին TVN24 հեռուստաալիքի թերթում մեկնաբանել է հակաահաբեկչական գործողություն սկսելու Կիևի որոշումը: Նա հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի իր տարածքում ուժ կիրառելու՝ արձագանքելով անջատողականների գործողություններին. «Կան միջազգային-իրավական, քաղաքական ու մարտավարական ասպեկտներ:

Իրավական համատեքստում Ուկրաինան մոնոպոլ իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքում: Եթե ինչ-որ չպարզված անձինք օդանավակայան են գրավում, ապա Ուկրաինան իրավունք ունի հետ վերցնել այն»: Դրա հետ մեկտեղ Սիկորսկին կարծում է, որ Ռուսաստանի արձագանքն անկանխատեսելի է, ով դա կարող է օգտագործել որպես առիթ՝ ներխուժում ձեռնարկելու համար.

«Մեր գործը չէ Ուկրաինայի կառավարությանը ցույց տալ, թե նա ինչ պետք է անի, քանի որ կան մեծ ռիսկեր: Ռուսաստանը մեծ առավելություն ունի Ուկրաինայի նկատմամբ, և Ուկրաինան ինքնը պետք է գնահատի այդ ռիսկը և որոշումներ կայացնի»:

Սիկորսկին իր զարմանքն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմելու կապակցությամբ, որում նա ՄԱԿ-ից խնդրել է դատապարտել Ուկրաինայի արևելքում Կիևի իշխանությունների գործողությունները: Սիկորսկու խոսքերով՝ Ուկրաինան կստանա 15-18 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսական օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս