«Կապրենք, կտեսնենք՝ ինչ է նշանակում ճաք». «Առավոտ»

«Առավոտը» գրում է.

«Չեմ կարծում, որ քառյակը ճաք է տվել»,- «Առավոտի» հարցին՝ արդյոք վտանգված ոչ իշխանական «հրաշալի» քառյակի հետագա ճակատագիրը, քանի որ քննարկվում է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու հարցը, ինչը նշանակում է, որ քառյակը «ճաք» է տալիս, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Նա հորդորեց օգտագործեյ «ավելի բնորոշիչ ու սիրուն բառեր»։ Այնուհետև նշեց, թե կապրենք, կտեսնենք՝ ինչ է նշանակում ճաք, ու մանրամասնեց. «Երևույթները մեկը մյուսից առաջ եք դնում։ Մյուս կողմից էլ՝ ժողովրդին քառյակը չի տանում, այլ ժողովուրդն ընտրել է քառյակին՝ իր ձայնը բարձրացնելու համար։ Ժողովուրդը պատգամել էր քառյակին՝ ասելու, թե պահանջում ենք կաոավարության հրաժարականը։ Եթե չհավատային, ժողովուրդն ինքը դա կասեր ամսի 28-ին։ Մյուս կողմից էլ եթե քառյակը չլինի, կլինի եռյակ, երկյակ, ժողովրդի ձայնն առաջ տանող»։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930