
Մերձդնեստրը ճանաչման խնդրանքով վերստին դիմել է Ռուսաստանին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Մերձդնեստրի Գերագույն խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ պատգամավորական կորպուսը միաձայն որոշում է ընդունել Ռուսաստանի Պետդումային, Դաշնային խորհրդին ու Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկին դիմելու մասին՝ խնդրելով նախաձեռնել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունը որպես անկախ պետություն ճանաչելու ընթացակարգը:
Նշվում է, որ մարտին ռուսական օրենսդրությունը փոխելու (ՌԴ-ի կազմում չճանաչված պետության ներառվելու հնարավորությամբ) խնդրանքով ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին Մերձդնեստրի Գերագույն խորհրդի անունից դիմել էր նրա նախագահ Միխայիլ Բուռլան:
Բուռլան հիշեցրել է, որ Ռուսաստանին միանալու վերաբերյալ 2006 թվականին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ընտրողների 97.2 տոկոսը (Ղրիմում՝ 96.7 տոկոսը): Մերձդնեստրում բնակվում է Ռուսաստանի 200.000 քաղաքացի: