Բաժիններ՝

Գերագույն ռադան աջակցություն է հայտնել երկրի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությանը

Укринформ-ի փոխանցմամբ՝ Գերագույն ռադան որոշում է ընդունել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությանն աջակցելու մասին: Այս մասին խորհրդարանի դռփնակ նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը:

Ընդգծվում է, որ խորհրդարանի տվյալ նիստին մասնակցել են նաև ուժային կառույցների ղեկավարները: Յարեմը հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել երկրի արևելքում իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության և մնացյալ բոլոր ուժային կառույցների ձեռնարկած գործողություններին՝ որոնք միտված են կարգուկանոն ու երկրի ամբողջականության պահպանումն ապահովելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930