Բաժիններ՝

Եվրոպան պետք է դաս քաղի Ուկրաինայի վերջին դեպքերից. Բառոզու

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է, որ իրենք պետք է պաշտպանեն Եվրոպայի կայունությունն ու խաղաղությունը:

Բառոզուի խոսքերով՝ Եվրոպան պետք է դաս քաղի Ուկրաինայի վերջին դեպքերից, որը կայանում է խաղաղությանն աջակցելու անհրաժեշտության մեջ: Բառոզուն հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան վկայում է, որ ԵՄ-ը պետք է պայքարի մի երկրի կողմից մյուսին թելադրելու դեմ.

«Մենք ԵՄ-ի մեր արևելյան հարևանների մոտ տեսնում ենք Եվրոպայի երկու հայեցակարգ, որոնք հակասում են միմյանց: Մեկը ժամանակակից, բաց և ժողովրդավարական Եվրոպան է, որում 28 երկիր կամավոր միավորվել է ԵՄ-ում՝ առավել հեղափոխական աճ արձանագրելու համար:

Եվ կա Եվրոպայի հին հայեցակարգը, որի համաձայն որոշակի ուժեր շարունակում են մտածել ու գործել ներազդելու, թելադրանքի, անվստահության ու «բաժանիր ու տիրիր» սկզբունքով:

Եվ եթե մենք համեմատենք այդ հայեցակարգերը և հիշենք, որ Առաջինից հետո գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ապա արդար կլինի ասելը, որ մենք արդեն իսկ դասեր քաղել ենք:

Երկու համաշխարհային պատերազմներից հետո մեր քաղած դասը ԵՄ-ն է և այն պետք է գոյություն ունենա ապագայում: Մենք պետք է պաշտպանենք Եվրոպան, պաշտպանենք Եվրոպայի խաղաղությունն ու կայունությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս