Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Սիրիայում կառավարական զորքերի բազային հասցված հրթիռային հարվածը որակել է նախազգուշական միջոց հնարավոր քիմիական գրոհների դեմ, սակայն, ըստ նրա նման գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի իրավասությանը:
Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանn ուղիղ միացմամբ հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորելու է ինքը:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ-ի զինված ուժերը։
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ին հայտնել է, որ Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում քիմիական գրոհի զոհերի թիվը հասել է 84-ի, տուժել է 545 մարդ։
Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չէր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար:
«Ելք» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ հնարավոր է դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում առաջադրի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
«Սիրիան վերածվել է մի մեծ խաղադաշտի, որտեղ յուրաքանչյուր դերակատար իր խաղն է խաղում, փորձում է ինքնահաստատվել մյուսների հաշվին։ Եվ հենց սա է պատճառը, որ այս հակամարտությունը կարող է անընդհատ ձգվել»։
Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սիրիայում ստեղծված իրադրության համար պատասխանատու են համարում բացառապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը։
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել է ԱՄՆ-ի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«ՀՀ-ԵՄ ամբողջ գործիքակազմը ողջ թափով իրականացվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից տրվող աջակցությանը Հայաստանին։
Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է:
Արաբական հեռուստակայանների հաղորդմամբ, Սիրիայի Հոմս քաղաքի «Շըհիրաթ» զինվորական օդանավակայանն ամերիկյան հարվածից ամբողջությամբ ավերվել է:
«Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով: 168.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց ցուցակն այնքան «ներկայացուցչական և հավակնոտ» է լինելու, որ իրենց նպատակն է լինելու՝ ունենալ մեծամասնություն ավագանիում և ընտրել քաղաքապետի սեփական թեկնածուին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ երկարաժամկետ հեռանկարում:
«Երեք տարի հետո առողջապահական ծառայություններին դիմող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա էլեկտրոնային անձը հաստատող քարտի միջոցով ստանալ ավելի լավ բժշկական խորհրդատվություն, օժանդակություն, դեղերի նշանակումներ»,- մանրամասնեց Հոա-Բին Աճեմյանը։
Բուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները:
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը կարելի է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հրապարակել են «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակումների տեսագրությունը, որոնք ապրիլի 6-ին Միջերկրական ծովում ամերիկյան նավերից իրականացվել են Սիրիայի Հոմս քաղաքում Շայրաթ օդանավակայանի թիրախների վրա, որտեղ բազավորված էին Սիրիայի կառավարական բանակի զինվորականները:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «մտածի բացասական հետեւանքների մասին» Սիրիային հնարավոր ամերիկյան ավիահարվածներ հասցնելու դեպքում։