Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանn ուղիղ միացմամբ հայտնեց, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը գլխավորելու է ինքը:

«Մենք թիմով այս ընտրություններին մասնակցելու ենք միայն մեկ նպատակով՝ հաղթելու և ստանձնելու Երևան քաղաքի քաղաքային իշխանությունը: Այս որոշումը հեշտությամբ չի տրվել, բայց մեր թիմային քննարկումների արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեր թիմի օգտին մարդիկ քվեարկել են, որպեսզի մենք օգտագործենք փոփոխությունների բոլոր հնարավորությունները: Մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվում եմ որպես քաղաքապետի թեկնածու»,- նշեց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930