Ես կարող եմ Իրանի ղեկավարությանը միայն մեկ բան ասել․ Նեթանյահու

Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ դիմելով Իրանի ղեկավարությանը։

«Ես կարող եմ Իրանի ղեկավարությանը միայն մեկ բան ասել. մեզ վրա հարձակումից հետո խաղաղություն մի սպասեք։ Մի սպասեք անցյալի կրկնությանը։ Որովհետև դա չի կրկնվի, չնայած նախորդ արձագանքը բավականին հզոր էր։ Այս անգամ պատասխանը կլինի տարբեր՝ շատ ավելի հզոր։

Անցել են այն ժամանակները, երբ ինչ-որ մեկը հարձակվում էր մեզ վրա, և մենք չէինք պատասխանում ավելի մեծ ուժով։ Մենք արդեն դա արել ենք իրանական «չարիքի առանցքի» դեմ և կշարունակենք անել մեզ վնասող յուրաքանչյուրի դեմ։ Սա հենց այն է, ինչ մենք անում ենք»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031