«Պուտինը Սիրիային ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գրոհը համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը Սիրիային ամերիկյան հարվածները համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ միջազգային իրավունքի խախտմամբ, ընդ որում մտացածին պատրվակով»,-ասել է Պեսկովը:
Պուտինն այն կարծիքին է, որ Սիրիային ամերիկյան հարվածը էական վնաս է հասցնում ռուսամերիկյան հարաբերություններին, ինչպես նաեւ խոչընտոտում է ահաբեկչությանն արդյունավետ հակազդելուն, նշել է մամուլի քարտուղարը:
«Իսկ գլխավորը, ինչպես գտնում է Պուտինը, այդ քայլը մեզ չի մոտեցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ, ընդհակառակը, լուրջ խոչընդոտ է ստեղծում դրա դեմ պայքարելու նպատակով միջազգային կոալիցիա ստեղծելու եւ համաշխահային այդ չարիքին արդյունավետ հակազդելու համար, ինչն, ի դեպ ասած, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հռչակել է որպես իր գլխավոր խնդիրներից մեկը»,-հավելել է Պեսկովը: