Բաժիններ՝

ԵԱՀԿ­-ի նախագահը Սիրիայում ԱՄՆ­-ի հարվածը կանխիչ միջոց է որակել քիմիական գրոհի դեմ

Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ­ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Սիրիայում կառավարական զորքերի բազային հասցված հրթիռային հարվածը որակել է նախազգուշական միջոց հնարավոր քիմիական գրոհների դեմ, սակայն, ըստ նրա նման գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ­-ի ԱԽ-­ի իրավասությանը: Այդ մասին ապրիլի 7-­ին նա հայտարարել է APA գործակալությանը։

«Մենք հասկանում ենք, որ օդակայանի վրա ռազմական ինտերվենցիան անցկացվել է որպես նախազգուշական միջոց ապագայում թունավոր գազերի կիրառմամբ գրոհները կանխելու համար»,­-ասել է նախարարը: Նա հավելել է, որ «թեեւ մենք հասկանում ենք ԱՄՆ­-ի մոտիվացիան, նման միջոցների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի պատասխանատվությանը»:

Նա նաեւ դատապարտել է ապրիլի 4-­ին իրականացված քիմիական գրոհը, նշելով, որ դա «կտրուկ հակազդում է պահանջում միջազգային հանրակցության կողմից»:

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ­-ի Անվտանգության խորհուրդն իր պատասխանատվության շրջանակներում իրեն կդրսեւորի համապատասխան ձեւով, եւ թունավոր գազի կիրառմամբ գրոհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,­-հավելել է Կուրցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս