Բաժիններ՝

Բուլղարիայի թուրքերը կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Բուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն:

Կուսակցության ղեկավար Մուստաֆա Քարադայը նշել է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելով սպառնալիքի տակ են հայտնվում մարդու իրավունքներն ու ազատությունները:

«Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, որը երկիրը վերածում է սուլթանության, իսկ Էրդողանն այդպիսով ցանկանում է ողջ իշխանությունն անվերահսկելի կերպով իր ձեռքը վերցնել: Բուլղարիայում բնակվել է շուրջ 700 հազար թուրք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս