Սիրիան ու Թուրքիան զարգացնում են ռազմածովային համագործակցությունը

Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը խոսել է Սիրիա-Թուրքիա հարաբերություններից։ Նա հայտնել է, որ Սիրիան ու Թուրքիան զարգացնում են հարաբերությունները ռազմածովային ոլորտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դրա շրջանականերում Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուի գլխավորած պատվիրակությունը Լաթաքիայում հանդիպել է Սիրիայի ռազմածովային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմեդ ալ-Սաուդի գլխավորած պատվիրակության հետ։

Յըլմազը նաև նշել է, որ թուրքական «TCG Istanbul» նավը տեղակայվել է Լաթաքիայի նավահանգստում։ Սիրիայում Թուրքիայի դեպսնատունը լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային բոլոր ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031