«Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան

«Իշխանափոխություն իրականացնելու համար ժողովուրդը պետք է դրան պատրաստ լինի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս պահին պատրաստ չէ։ Թվում էր, թե այս տարիներն ինչ-որ բան սովորեցրել է մարդկանց, բայց տեսանք, որ չէ՝ դեռ ինչ-որ բանի են սպասում»,-  այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների, դրա հետևանքների և Հայաստանում հնարավոր իշխանափոխության նախադրյալների մասին։

Ասում է՝ 2000 տարի առաջ հայ ազգը պետք է տիրանար ամբողջ Փոքր Ասիային, բայց, ցավոք, չկարողացավ, հավանաբար կրկին միասնական չեն եղել, մտածել են միայն ազգամիջյան պայքարի մասին։ Ընդհանուր նպատակ ու գաղափարախոսություն չեն ունեցել, այսինքն՝ նույն վիճակում են եղել, ինչպես այսօր են։

«Այսօրվա վիճակով մենք կարո՞ղ ենք լինել ազգ-պետություն, մենք սա կարո՞ղ ենք անել, երևի այս պահին՝ ոչ։ Այս ամենն ունենալու հիմքն ուղեղն է, գիտելիքը, բայց մենք այսօր չենք կարողանում գնահատել միտքը, խելացի մարդկանց հետ ենք մղում, խոսքս նաև մտավորականության մասին է, որ ինքնաբերաբար հետ է մղվել առաջնագծից, մինչդեռ այս իրավիճակում այդպես չպետք է լիներ։ Մտավորականությունը պետք է շարժում առաջացնի, ժողովրդին ոտքի հանի, գաղափարներ տարածի։

Չնայած ամեն ինչ շատ դժվար է, բայց վստահ եմ՝ ամեն ինչ կորած չէ, այս պահին ավելի շատ հնարավորություններ կան։ Եթե նախկինում մեկ նետ ու աղեղով էին աշխարհը գրավում, այսօր ուղեղով կարող են գրավել, դրա համար լավ կլիներ, որ կառկառուն անհատները, մտավորականները լինեն «առաջնագծում»։ Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է, որի դեմն առնել չենք կարողանում»,- 168.amի հետ զրույցում ասաց Բակուր Կարապետյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք օգնում են այս իշխանությանը մնալ ղեկին, «թքած ունեն Հայաստանի վրա, քթած ունեն, թե վաղը ինչ ճակատագիր է սպասվելու երկրին», դրա մասին միայն ու միայն հայ ազգը պետք է մտածի։

«Պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը լինեն իշխանության, բայց նրանք կարող են առաջնորդել մարդկանց, նրանց դեմ ոչինչ չունեմ, իհարկե, հարգում եմ՝ որպես նախկին նախագահներ։ Նրանք կարող են բանիմաց մարդկանց առաջ տանել ու օգնել իրենց փորձով ու ռեսուրսներով»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։

Նա նաև ասաց՝ հայ ազգն իր ուժը կարող է զգալ այն ժամանակ, երբ միասնական դառնա, որի անհրաժեշտությունն այս պահին կա։

«Ձեզ թվում է, այսօր մեր թշնամին ուզո՞ւմ է, որ մենք միավորվենք, իհարկե, չի ուզում, տեսել է, թե այդ միավորման դեպքում ինչերի ենք ընդունակ, դրա համար էլ ամեն ինչ անում են։ Մեր թշնամու դրածոներն էլ այսօր ամեն ինչ անում են, որ այդ միավորումը տեղի չունենա։ Մենք մեզանից հսկա ուժ ենք ներկայացնում, ինչո՞ւ չենք օգտագործում, այս հարցը թող յուրաքանչյուրն իրեն տա։ Երբ մենք ուժեղ լինենք, օտարը մեզ կհարգի, ոչ թե կկանգնենք ու օտարից հարգանք կպահանջենք։

Եթե օրարերկրյա ուժերը կարող են իրենց մարդուն դնել մեր երկրում ղեկավար, սա ոչ թե այդ ուժերի, այլ մեր խնդիրն է, մենք պետք է այս հարցերը լուծենք, օտարը չի գալու մեր խնդիրները լուծի։ Սրանից այն կողմ ցնցող այլ երևույթ չկա, եթե չփրկենք մեր երկիրը, ուրեմն՝ Հայաստանի հարցն ավարտվում է, վե՛րջ»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031