Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու Թրամփի որոշումը. Նաթանյահու
Իսրայելը լիովին պաշտպանում է Սիրիայի ավիաբազային հարվածելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը, գրել է Իսրայելի վարչապետը Twitter-ի իր պաշտոնական էջում: Ինչպես խոսքով, այնպես էլ գործով ԱՄՆ-ի նախագահը միանշանակ հասկանալ տվեց, որ չի հանդուրժելու քիմիական զենքի օգտագործումն ու տարածումը»:
Նաթանյահուի խոսքով՝ «Իսրայելը հուսով է, որ Ասադի ռեժիմի սարսափազդու գործողությունների նկատմամբ ցուցաբերված այդ վճռականությունը կդրսեւորվի ոչ միայն Դամասկոսի, այլեւ Թեհրանի, Փենյանի նկատմամբ եւ այլ վայերերում»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: