Բաժիններ՝

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը

Ռուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում է  ՏԱՍՍ­-ը:

«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել է ԱՄՆ­-ի հետ»,-­ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-­ն կոչ է արել ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-­ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար:

«Կոչ ենք անում ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,­-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս