Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նոր պաշտոն է ստացել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։ Անվանի մասնագետը որպես օգնական մարզիչ միացել է լիգայի լեգենդար ակումբներից մեկի՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբին։

Այս մասին պաշտոնապես հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ NBA-ում 34 տարվա ահռելի փորձ ունեցող Կալամյանը նոր մրցաշրջանում կաշխատի ամերիկյան ակումբում, սակայն միևնույն ժամանակ կշարունակի գլխավորել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, որի ղեկն ստանձնել է 2022 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031