Ով է լինելու «Ելքի» քաղաքապետի թեկնածուն

«Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով: 168.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենց ցուցակն այնքան «ներկայացուցչական և հավակնոտ» է լինելու, որ իրենց նպատակն է լինելու՝ ունենալ մեծամասնություն ավագանիում և ընտրել քաղաքապետի սեփական թեկնածուին:

Մ. Թանդիլյանը նշեց, որ իրենց ցուցակը դեռևս կազմվում է, և վերջնական չի կարող ասել, թե ովքեր են լինելու ցուցակում: Միաժամանակ նա նշեց, որ հնարավոր է՝ այսօր հայտարարեն իրենց քաղաքապետի թեկնածուի անունը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից, արդյոք կհաջողվի՞ մեծամասնություն լինել՝ հաշվի առնելով այն, որ թեև խորհրդարանական ընտրություններում դուք հաղթահարեցիք անցողիկ շեմը, բայց ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը անհամեմատ ձեզնից առաջ էին՝ Մ. Թանդիլյանն այսպես պատասխանեց. «ԱԺ ընտրությունների արդյունքները վերլուծելով կարող եք տեսնել, որ Երևանում մեր ընտրողները շատ են և քաղաքապետի մեր թեկնածուին հայտարարելիս կհանգեք նրան, որ նրա՝ քաղաքապետ ընտրվելու շանսերը տեսանելի են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս