Մյունխենում ջրի պակասի պատճառով խստացրել են սահմանափակումները

Մյունխենում ջրի սղության պատճառով խստացրել են սահմանափակումները. ջուրը կամավոր խնայելու կոչերն անարդյունք են անցել շոգի պատճառով:

Bild-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչներին կարգադրվել է մեքենաները լվանալ բացառապես ավտոլվացման կայաններում: Քաղաքում արգելվել է ջրել սիզամարգերը, լցնել մասնավոր լողավազանները և ջուր վերցնել ջրամբարներից, ինչպես նաև անջատվել են բոլոր հասարակական շատրվանները:

Այգիների, ծաղկանոցների և դեկորատիվ բույսերի ջրման համար ժամանակային սահմանափակում է մտցվել՝ երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան 09:00-ը:

Սահմանափակումները խախտելու դեպքում սպառնում է մինչև 50 հազար եվրոյի տուգանք: Արգելքների ներդրման պատճառը խմելու ջրի սպառման կտրուկ աճն է՝ օրական 300 միլիոնից հասնելով 360 միլիոն լիտրի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031