Թրամփն ընդունել է Չինաստան այցելելու Սի Ցզինպինի հրավերը. «Սինհուա»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը։
Ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, Չինաստանի ղեկավարը նաեւ հորդորել է ընդլայնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային նախագծերի բնագավառում:
«Հազարավոր պատճառներ են նպաստում չինամերիկյան հարաբերությունների զարգացմանը, դրանց խզման պատճառներ չկան»,-հայտարարել է Սի Ցզինպինը:
Ապրիլի 6-ին Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՉԺՀ-ի նախագահի ժամանման պատվին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել , որ «հիանալի հարաբերություններ» կհաստատի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
«Մենք արդեն ունեցել ենք երկարատեւ բանավեճեր, բայց ես առայժմ ոչինչ չեմ ստացել (այդ բանակցություններից),-ասել է Թրամփը: Բայց մենք խորացնում ենք բարեկամությունը: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հիանալի հարաբերություններ կհաստատենք»:
Չինաստանի ղեկավարի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսված է երկու օրով՝ ապրիլի 6-7-ը: Թրամփը եւ Սի Ցզինպինը կգտնվեն «Մար ա Լագոյում»: Ինչպես սպասվում է, ղեկավարները կքննարկեն առեւտրային քաղաքականությունը, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջն ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ մի շարք այլ տարածաշրջանային հարցեր: Սի Ցզինպինը դարձել է 13-րդ արտասահմանյան ղեկավարը, որի հետ հանդիպել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: