Բաժիններ՝

Գոլերն ինձ չեն հուզում․ Յամալը՝ Ֆրանսիայի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի մասին

Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ֆրանսիայի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ խոսել է իր սպասելիքների մասին՝ ընդգծելով այս դիմակայության բացառիկ կարևորությունն իր կարիերայում։

«Գոլերն ինձ այնքան էլ չեն հուզում, բայց նման խաղում աչքի ընկնելը միշտ առանձնահատուկ է։ Ես ընդունում եմ մարտահրավերը։ Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, և սպասվող օրն առանձնահատուկ է լինելու։

Սա իմ կարիերայի ամենամեծ ու ամենակարևոր հանդիպումն է։ Պետք է պահպանել հանգստություն։ Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ, և անհանգստության նշույլ անգամ չեմ զգում։ Մենք չենք վախենում. մենք Եվրոպայի չեմպիոնն ենք», -Յամալի խոսքերն են մեջբերում RMC Sport-ն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Ֆրանսիա -Իսպանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին։ Ընթացիկ աշխարհի առաջնությունում 19-ամյա Յամալն առայժմ դարձել է մեկ գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031