ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում:
Գերմանիայի դատավորների միության նախագահ Յենս Գնիսան մտահոգություններն է հայտնել Թուրքիայում գրանցվող զարգացումների, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող քաղաքականության առնչությամբ:
Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:
Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում Է Դամասկոսին: The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:
«Ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողություններն այդ եւ այլ հարցերի շուրջ»,- ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:
Ապրիլի 6-7-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուզբեկստան։
«Որքան ուժեղ լինի հայկական բանակը, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի: Եթե թշնամին հասկանա, որ մենք կործանարար հարվածներ ենք նրան հասցնելու, հաշվի առնելով նրա բնավարությունը՝ նա չի դիմի այլ քայլերի: Նրանք 2016թ. ապրիլի 2-ին սխալ հաշվարկ էին կատարել եւ ստացել են այնպիսի հարված, որ մինչեւ այժմ չեն համարձակվում հրապարակել իրենց կորուստների ճիշտ պատկերը: Նրանք կրել են ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական մեծ կորուստներ»:
ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու։
Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:
Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:
Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձևով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ ՀԺ թղթակցին փոխանցել են, որ մինչեւ ժամը 18:00-ն տարածքային ընտրական հանձնաժողովները որեւէ դիմում-բողոք չեն ստացել ուրիշի փոխարեն կեղծ ընտրություն կատարելու վերաբերյալ:
Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Փրեսքոթ քաղաքում վաճառվում է աշխարհում ամենաբարձր տունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար:
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է Մոդեստ Կոլերովը:
ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տարիների ընթացքում կորցրեց իր ընտրազանգվածը հենց դիրքորոշումների փոփոխության և սկզբունքներին չհետևելու պատճառով:
«Եթե մարդիկ կան, որ դժգոհ են այս անգամվա արդյունքներից, ապա ժողովուրդը պետք է ավելի շատ մեղադրի ինքն իրեն, որովհետև գիտենք՝ ինչպես են ընտրություններն ընթացել, և ժողովուրդն էլ է մեղավոր, եթե արդյունքներից գոհ չեն»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո թուրքական ԶՈՒ հաջորդ գործողության թիրախները:
«Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում այն հսկել, վերահսկել, ահաբեկիչների գործողությունները կանխարգելել: Ի վերջո ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հաշվարկել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ընդունված մի շարք օրենքների փոփոխությունները ամերիկացի հարկատուներին թույլ կտա տնտեսել 10 միլիարդ դոլար:
«Այս ագրեսիան տեղի է ունենում կրոնական անհանդուրժողականության մտահոգիչ մթնոլորտում ինչպես մեր երկրում, այնպես էլ Արևելքի քրիստոնյաների դեմ ընդհանուր բռնության ու ֆանատիզմի համատեքստում: Բացի այդ, այս քայլը տեղի է ունեցել 2016թ-ին Ադրբեջանի կողմից Արցախ հայերի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի տարելիցին»,- նշվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Մեր հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք է լինելու, Վ. Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չե՞մ, որ կատակի վերածենք մեր խոսակցությունը: Գնացեք՝ միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք՝ ինձ ինչ եք հարցնում»:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ: «Արմենպրես»ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի Իդլիբի նահանգում հնարավոր քիմիական գրոհի դատապարտմամբ՝ իր օգնությունն առաջարկելով տուժածներին։